Գալուզինի խոսքով՝ ռուսական ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել նախորդ տարվա սեպտեմբերին «խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերից»:
Ռուսաստանը պատրաստ է ցանկության դեպքում աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր։ Այդ առումով կարևոր է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան դա անել՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ: Պատրաստ ենք ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ ռուսական ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել նախորդ տարվա սեպտեմբերին «խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերից»: