🎦Ինդոնեզիայում ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ կայծակի հարվածից

Խաղացողներից մեկի պատմելով՝ մարզադաշտ մտնելիս շոգ եղանակը տեղի է տվել ամպամածության, ապա մի քանի անգամ լսվել են ամպրոպի ձայներ, իսկ հետո կայծակը հարվածել է մարզիկին: 

Ինդոնեզիայի Սիլիվանգի մարզադաշտում ընկերական խաղի ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստ է մահացել, հայտնում է Kompas պորտալը։Մարզիկի համար անմիջապես շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել. նա մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով։

Կայծակի հարվածից ֆուտբոլիստի ոտքերն այրվել են, իսկ մաշկը սկզբում կարմրել է, ապա՝ մասամբ ածխացել։ Խաղացողներից մեկի պատմելով՝ մարզադաշտ մտնելիս շոգ եղանակը տեղի է տվել ամպամածության, ապա մի քանի անգամ լսվել են ամպրոպի ձայներ, իսկ հետո կայծակը հարվածել է մարզիկին: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print