Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի թեման շատ կարևոր է․դեսպան

«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավականին արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները», – ասել է Բաքվում ՌԴ դեսպանը։

Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի թեման շատ կարևոր է Բաքվի համար։ Այս մասին Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ մանրամասնելով, որ 46 կմ երկարությամբ այս երթուղու երկայնքով կան թունելներ և կամուրջ։

«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավականին արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները», – ասել է Բաքվում ՌԴ դեսպանը։

Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Բաքուն և Թեհրանը համաձայնագիր են ստորագրել Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։

«Այնտեղ ճանապարհն ավելի երկար է՝ 60 կմ, երթուղին ավելի բարդ է, բայց այս աշխատանքներն արդեն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները անցնում էին Իրանի տարածքով։ Գումարած սա Թուրքիա տանող ճանապարհն է։ Հիմա գլխավորը Թուրքիայից Նախիջևան երկաթուղի կառուցելն է: Նախատեսվում է կրկնակի գիծ՝ եվրոպական և խորհրդային։ Ըստ այդմ, մենք կկարողանանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով», – ասել է Եվդոկիմովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print