Վարդենիսցիները կրկին փակել են ճանապարհը

Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։

Վարդենիսցիները կրկին փակել են ճանապարհը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումը նրանց չի գոհացրել։

«Մարզպետից ոչ մի դրական պատասխան չեղավ»,- ասաց վարդենիսցիներից մեկը։

 Վարդենիսցիները, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին անում ու փակել էին ճանապարհը, դադարեցրել էին ակցիան որոշ ժամանակով, քանի որ նրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետը։

 Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են, հենց այս պատճառով էլ վարդենիսցիները բողոքի ակցիա էին անում։

Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print