Մենք արդեն ասել ենք, որ, Հայաստանի՝ այս միջազգային կանոնադրությանը միանալու հետ կապված նոր իրողությունը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ հայ գործընկերներից՝ ՄՔԴ-ին միանալու հետ կապված, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ, Հայաստանի՝ այս միջազգային կանոնադրությանը միանալու հետ կապված նոր իրողությունը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից, այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, և մենք վճռական ենք տրամադրված»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ փետրվարի 1-ին՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո։