Ռեկորդային ցուցանիշով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել․նախարար

Նրա խոսքով՝ ասֆալտապատված և սալարկված հատվածներում գտնվող  համայնքներում փոփոխությունները  բնակիչների համար էական նշանակություն ունեն՝ սոցիալ-տնտեսական և կենսապայմանների վրա դրական ազդեցությամբ։

Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի Հայաստանում ասֆալտապատվել է 210 կիլոմետր, սալարկվել՝ 30 կիլոմետր ճանապարհ։ «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որպես կանոն, ամենամեծ թվով հայտերը ստանում է ճանապարհաշինության վերաբերյալ։

«Դա մի պարզ բացատրություն ունի․ մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է։  Թեև մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, բայց, այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան»,-պարզաբանել է Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ասֆալտապատված և սալարկված հատվածներում գտնվող  համայնքներում փոփոխությունները  բնակիչների համար էական նշանակություն ունեն՝ սոցիալ-տնտեսական և կենսապայմանների վրա դրական ազդեցությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print