Մոսկվան ու Թեհրանը բանակցում են համատեղ էներգակամրջի ստեղծման շուրջ

Դրա միջոցով էլեկտրաէներգիան երկու կողմերին կմատակարարվի գերծանրաբեռնվածության շրջանում։

Մոսկվան և Թեհրանը բանակցություններ են վարում Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծման շուրջ։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը: Դրա միջոցով էլեկտրաէներգիան երկու կողմերին կմատակարարվի գերծանրաբեռնվածության շրջանում։

«Եվս մեկ նախագիծ, որի շուրջ բանակցություններ են ընթանում, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծումն է, որը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխանակում և փոխադրում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև գերծանրաբեռնվածության շրջանում»,- ասել է Դեդովը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print