Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետի նկատմամբ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել: ՌԴ ներքին գործերի նախարարության բազայի տեղեկության համաձայն՝ Կալլասը հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով, սակայն չի մասնավորեցվում, թե կոնկրետ ինչ հոդվածով: Հետախուզում է հայտարարվել նաև Էստոնիայի պետքարտուղար Տայմար Պետերկոպի նկատմամբ:

«Նացիզմից և ֆաշիզմից աշխարհը ազատագրողների հիշատակի առաջ հանցագործությունների համար պետք է պատասխան տալ: Եվ սա միայն սկիզբն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Միևնույն ժամանակ, ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով հետախուզում է հայտարարվել նաև Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնս Կայրիսի նկատմամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print