Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա. Հաջիզադե

Հաջիզադեն հերթական անգամ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ավարտվում է 2025 թվականին։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, արձագանքելով Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հարցազրույցին, հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, իր խոսքով՝ «ականների և չպայթած զինամթերքի սպառնալիքների վերացման ուղղությամբ համատեղ ջանքեր իրականացնելու նպատակով»։

Հաջիզադեն հերթական անգամ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ավարտվում է 2025 թվականին։

Ավելի վաղ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Известия թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print