Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր. Բորել

Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։

Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։ Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ Նրանք անտեսել են ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ այս միջադեպը պետք է մանրամասն հետաքննել։ Սա կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը»,– ասել է Բորելը։

Նա ևս մեկ անգամ հաստատել է երկարաժամկետ խաղաղության մասին Եվրամիության հանձնառությունը՝ երկրների ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հետաքննվում է։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print