Իրանը զսպվածության կոչ է անում

Քանանին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել:

Իրանն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին լարվածության աճով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ կողմերին կոչ անելով վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։

Քանանին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել:

Նրա խոսքով՝ երկխոսությունն ու դիվանագիտությունը դեպի կայուն և մշտական խաղաղություն տանող միակ ճանապարհն են։ Նա նաև կողմերին կոչ է արել արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրին հասնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print