Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է Բորելին

Մենք դատապարտում և մերժում ենք Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ իրենց ուղղված կշտամբանքին։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, պատասխանել է. «Մենք դատապարտում և մերժում ենք Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները, որոնք հնչեցրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Հայկական կողմի արդարացումը Ժոզեպ Բորելի կողմից համարում ենք Հայաստանի ռազմական սադրանքի վրա աչքփակում։ Ցավոք, 5-ամսյա կայունությունից հետո ԵՄ-ն անտեսում է առանց որևէ սադրիչ գործոնների դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը։ Սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը միանգամայն համարժեք էին և լոկալ բնույթ ունեին։ Այս միջոցները կանխեցին նաև ռազմական էսկալացիան ընդլայնելու՝ հայկական փորձերը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print