Կամո Քոչունցն ազատվել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

Արթուր Երոյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Կամո ՔՈՉՈւՆՑԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Արթուր Երոյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:

Արտակ Բուդաղյանը, Վահագան Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով, նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print