Պրոբացիայի ծառայությունը դարձել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը դարձել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ։ Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիան հարցազրույցներ է անցկացրել 2024 թվականի սկզբին կոնֆեդերացիային միացած նոր կազմակերպությունների առանձին անդամների և ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

ԱՆ պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները նշում են, որ դառնալով եվրոպական պրոբացիոն ընտանիքի մաս՝ ծառայությունը հնարավորություն կունենա ընդլայնելու համագործակցության շրջանակը տարբեր երկրների պրոբացիոն ծառայությունների հետ, ինչպես նաև արդյունավետ գործընկերություն ձևավորելու Եվրոպայում քրեական արդարադատության ոլորտում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print