Բաքուն արձագանքել է անհետ կորածների հարցով համագործակցելու՝ Երևանի առաջարկին

Արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե Երևանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին՝ Հայաստանն առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը:

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը, որը զբաղվում է  ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման հարցում:

Կառույցը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և առաջարկել միավորել ջանքերն այդ ուղղությամբ: Ավելի վաղ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը հանդես էր եկել նման առաջարկությամբ:

Արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե Երևանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին՝ Հայաստանն առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print