Որոշ երկրներ պետք է անհապաղ դադարեցնեն կրակի վրա յուղ լցնելը և դադարեն խաթարել միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը։
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել զենք մատակարարել Ուկրաինային, այդ միջոցները, դիվանագետի խոսքով, խաթարում են հակամարտությունը կարգավորելու համաշխարհային հանրության դիվանագիտական ջանքերը։
«Որոշ երկրներ պետք է անհապաղ դադարեցնեն կրակի վրա յուղ լցնելը և դադարեն խաթարել միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը… Մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել այլ երկրների անվտանգության հաշվին, իսկ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող երաշխավորվել ռազմական խմբավորումների ամրապնդմամբ կամ նույնիսկ ընդլայնմամբ«,- շեշտել է Չինաստանի ներկայացուցիչը։