Կադրային փոփոխություններ Զինված ուժերում

ԶՈՒ-ում կադրային նոր փոփոխություններ են տեղի ունեցել։

Նախագահի հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Վիգեն Մկրտչյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:

Վաչագան Ներսեսյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: ԶՈՒ ԳՇ շտաբի մարտական պատրաստության վարչության պետ է նշանակվել Դավիթ Ալեքսանյանը։

Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից: Նրա փոխարեն Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար է նշանակվել Համլետ Լևոնյանը։

Համլետ Լևոնյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print