Խովաևն ու Բայրամովը քննարկել են խաղաղության գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print