Ըստ Զախարովայի` նման երկխոսությունը պարբերական բնույթ է կրում և կոնստրուկտիվ է ընթանում
ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ռուս-ադրբեջանական երկխոսության թեմաներից մեկն էլ վերաբերում է ԼՂ հայ բնակչության վերադարձին ու նրանց իրավունքների և անվտանգության ապահովմանը.
«Նախապատրաստվում են հերթական ռուս-ադրբեջանական կոնտակները՝ կապված ռուս խաղաղապահ կոնտիգենտի հետ։ Մեր երկխոսությունն այդ բնագավառում պարբերական բնույթ է կրում և կոնստրուկտիվ է ընթանում։
Ի թիվս այլ հարցերի, քննարկվում են ԼՂ հայ բնակչության վերադարձի հեռանկարները, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը, նաև կրոնական ու պատմական հուշարձանային ժառանգության համատեղ պահպանման հարցը»,- ասել է Զախարովան։