Ձերբակալության որոշումը կայացվել է Խաթայի շրջանային դատարանի նիստում։
25-ամյա Ահմեդ Ախմեդովը, ում կասկածում են ընտանիքի հինգ անդամների, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաների դաժան սպանության մեջ, չորս ամսով ձերբակալվել է։ Համապատասխան որոշումն ընդունվել է Խաթայի շրջանային դատարանի նիստում՝ Բախտիյար Մամեդովի նախագահությամբ։
Ինչպես դեպքի վայր այցելած Sputnik Ադրբեջանի թղթակցին հայտնել են մահացած ընտանիքի մերձավորները, հինգ մերձավոր ազգականների սպանության մեջ կասկածվող Ախմեդ Ախմեդովը տառապում էր հոգեկան խանգարումով և բուժման կուրս էր անցնում։ Մյուս հարազատներն ասում էին, որ նա երկար ժամանակ համապատասխան դեղամիջոցներ չի ընդունել, ինչը, ըստ երևույթին, ազդել է նրա վիճակի վրա