Սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, թաց ձյուն

15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում փետրվարի 15-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։

Երևանում փետրվարի 15-16-ին սպասվում է, 17-19-ին հնարավոր է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print