Բոլոր հատուկ ծառայությունները տեղում աշխատում են։
Կուրսկի մարզում լույս փետրվարի 15-ը նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ ՌԴ իշխանությունները հայտարարել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
«Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան։ Բոլոր հատուկ ծառայությունները տեղում աշխատում են։ Խնդրում ենք հանգստություն պահպանել»,- ասել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը: