Հայաստանը 23 մլն դոլարով դեսպանության նոր շենք ձեռք կբերի Ֆրանսիայում

«Գործարքի իրականացման համար անհրաժեշտ է նաև կատարել պետական վճարումներ՝ շենքի արժեքի շուրջ 7,5%-ի չափով»։

Հայաստանը 23 միլիոն դոլարով դեսպանության նոր շենք ձեռք կբերի Ֆրանսիայում։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում։

Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Կառավարությունը գնի 10 տոկոսի չափով կանխավճար պետք է տրամադրի ֆրանսիական կողմին։

«Գործարքի իրականացման համար անհրաժեշտ է նաև կատարել պետական վճարումներ՝ շենքի արժեքի շուրջ 7,5%-ի չափով»,- նշված է կառավարության հիմնավորումներում։

Ակնկալվում է, որ գործարքը կվերջնականացվի 3-4 ամսվա ընթացքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print