Հրազդանի կիրճում կենդանիներ են սպանել

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը՝ պատժվում է տուգանքով։

Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրերը բավականին դաժան են, ուստի չենք հրապարակում) հրապարակած անդամները և հաղորդում, թե երեկ Հրազդանի կիրճում 10-ից ավելի շուն է սպանվել:

Դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար Auroranews-ը կապ հաստատեց ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ 23:16-ին Ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է եղել:

«Ահազանգը եղել է, որ տեսել են, որ շների վրա են կրակում, նկատել է մի շան` արնաշաղախ վիճակում»,-տեղեկացրեց Սարգսյանը: 

Նշենք, որ ոստիկանությունը մեկ անգամ ևս տեղեկացրել է, թե ինչ պատիժ է նախատեսված ՀՀ ՔՕ 307-րդ՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը» հոդվածով։

«Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print