Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Քերոբյանն, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա նշեց, որ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», – նշեց Եգորյանը:

Տիգրան Եգորյանն ասաց, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Քերոբյանը, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print