Վերելակն ընկել է, ներսում քաղաքացի է եղել

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փետրվարի 16-ին, ժամը 09։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի վերելակի ճոպանը պոկվել է, ինչից վերելակն ընկել է, ներսում կա քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ վերելակի շարժման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական անսարքություն, որի պատճառով վերելակը վթարային կանգ է կատարել 12-13-րդ հարկերի միջակայքում։

Փրկարարները քաղաքացի Մ․ Շ․-ին (ծնված 1986 թ) դուրս են բերել վերելակի խցիկից․ Հոգեբանը վերջինիս տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print