Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն

Ըստ տվյալների՝ այս մասին ասվել է Անկարայում Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հանդիպման ժամանակ։

Ընթացիկ տարվա մարտին կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։

Ըստ տվյալների՝ այս մասին ասվել է Անկարայում Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հանդիպման ժամանակ։

«Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Նշվել է բարձր մակարդակի այցերի անցկացման կարևորությունը և Վրաստան-Թուրքիա Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի (HLSC) ձևաչափի նշանակությունը»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Քննարկելով Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության ձևաչափի հաջող իրականացումը, նախարարները նշել են, որ մարտին կկայանա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների եռակողմ նախարարական հանդիպումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print