Վնասվել է խմելու ջրագիծը. ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

«Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորելու նպատակով»։

Արենիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Արենի բնակավայրում շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Ախտա խմելու ջրագիծը, ինչի հետևանքով այդ ջրագծից սնվող թաղամասերի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարել է:

«Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print