Այդ մասին «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ծանուցել է իր հաճախորդներին:
Ապրիլի 15-ից կդադարեցվեն գործառնությունները arca.am հավելվածով:
Այդ մասին «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ծանուցել է իր հաճախորդներին: «Հավելվածը մուտք գործեց շուկա 2019 սկզբին՝ որպես մինչ այդ գործող «Վիրտուալ քարտերով» վճարումների համակարգի զարգացման հաջորդ փուլ, և այն ժամանակ շուկայի կողմից սպասված և պահանջված լուծում էր, որն ապահովում էր շուկայում նոր կիրառական փորձառություն և ծառայությունների մի շրջանակ, որն այդ պահին քիչ թվով մասնակիցներին էր հասանելի։
Ըստ էության, arca.am հավելվածը դարձավ նախատիպ և խթան՝ բանկերի կողմից սեփական հավելվածների մշակման և զարգացման համար, և դրանով իսկ մենք կարող ենք հաջողված համարել մեր առաքելությունը։