Քերոբյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

Դատարանի որոշմամբ, Քերոբյանին արգելված է հեռախոսային խոսակցությունները՝ բացառությամբ շտապ բժշկական օգնության, իրավապահ մարմինների կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքում։

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի համար որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով. հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նաև նախկին նախարարին։ Այս գործով որպես մեղադրյալ անցնում է նաև նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որը ևս տնային կալանքի տակ է։

Դատարանի որոշմամբ, Քերոբյանին արգելված է հեռախոսային խոսակցությունները՝ բացառությամբ շտապ բժշկական օգնության, իրավապահ մարմինների կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքում։ Նրան արգելված է նաև նամակագրությունը, հաղորդակցության այլ ձևերից օգտվելը։

Վահան Քերոբյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք կբողոքարկեն որոշումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print