«Մենք տեսնում ենք նաև արևմտականների ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում»:
Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տեսնում ենք նաև արևմտականների ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև խանգարելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում։