Ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ շտեմարանը կազմվել է Հայաստանի համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն շտեմարանում ավելացել է «Ուտեստների շտեմարան» նոր ենթաբաժին:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ շտեմարանը կազմվել է Հայաստանի համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։ Գործընթացին մասնակցել է 10 մարզի 160 շահառու: 

Առանձնացվել է հայկական եւ եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարր։ 

«Նպատակն էր հավաքագրել ներկայում համայնքներում կենսունակ ազգային ուտեստները՝ ոչ միայն ապահովվելու ժառանգության այդ ձեւի պահպանությունն ու փոխանցումը, այլեւ կենսունակությունը, տարածումը եւ հանրահռչակումը»,- ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրությունում:

«Ուտեստների շտեմարանը» շարունակաբար կհամալրվի նոր տարրերով եւ ուտեստների մասին տեսանկարահանումներով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print