Մեքենայում դի է հայտնաբերվել

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Վաչագան Ա․-ն է։

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտա 1/1 հասցեի մոտ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հարևանությամբ կայանված խոտանված ավտոմեքենայում դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները խոտանված Toyota մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստատեղին հայտնաբերել են տղամարդու դի։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող 49-ամյա Վաչագան Ա․-ն է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print