Մեղավոր են ճանաչվել նաև Թրամփի երկու որդիները՝ Դոնալդն ու Էրիկը, նրանց պարտավորեցրել են 4-ական միլիոն դոլար վճարել:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 355 մլն դոլարի չափով տուգանվել է իր բիզնես-կորպորացիայում խարդախության համար: Դատավճռի համաձայն՝ նա 3 տարի չի կարողանա Նյու Յորքում բիզնես վարել։
Նյու Յորքի դատարանը համարել է, որ գործարարը կեղծել է ֆինանսական հաշվետվությունները՝ ավելի շահավետ տոկոսադրույքներով վարկեր և ապահովագրություն ստանալու համար: Մեղավոր են ճանաչվել նաև Թրամփի երկու որդիները՝ Դոնալդն ու Էրիկը, նրանց պարտավորեցրել են 4-ական միլիոն դոլար վճարել: