Քաղաքական գործչի դին տեղափոխվել է Սալեխարդ։
Ալեքսեյ Նավալնիի խոսնակ Կիրա Յարմըշը հայտնում է, որ նրա մայրն ու փաստաբանն այցելել են քրեակատարողական հիմնարկ` ստանալու նրա դին, սակայն պարզվել է, որ այն տեղափոխվել է Սալեխարդ։
«Հարազատներին հայտնել են, որ դին չի հանձվելու նրանց, քանի որ պետք է հավելյալ զննությունների ենթարկվի»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է բանտում:
Նրա զգացողությունը վատացել է զբոսանքից հետո և միանգամից գիտակցության կորուստ է ունեցել։