Թրեյդերները շարունակում են հետեւել Մերձավոր Արեւելքի իրավիճակին, ինչպես նաեւ գնահատում են նավթի պահանջարկի հեռանկարները։
Երկուշաբթի նավթի գինն իջնում է ուրբաթ օրվա բարձրացումից հետո եւ անցած ողջ շաբաթվա արդյունքների հիման վրա։
Թրեյդերները շարունակում են հետեւել Մերձավոր Արեւելքի իրավիճակին, ինչպես նաեւ գնահատում են նավթի պահանջարկի հեռանկարները։
Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 82,86 դոլար, ինչը 0,61 դոլարով (0,73 տոկոս) ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 0,61 դոլարով (0,7 տոկոս)՝ մեկ բարելը 83,47 դոլար։
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,6 դոլարով (0,76 տոկոս)՝ մեկ բարելը 77,86 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 0,87 դոլարով (1,1 տոկոս)՝ մեկ բարելը 78,46 դոլար։
Անցած շաբաթ Brent-ը թանկացել էր 1,6, WTI-ը՝ 3,1 տոկոսով։