Խուլիգանություն և կրակոց մարզում

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Փետրվարի 17-ի կեսգիշերն անց ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հրազդանի Կենտրոն թաղամասում վիճաբանություն է, կրակոցներ են հնչում։ Հաջորդ հաղորդումը «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 25 և 27 տարեկան երկու երիտասարդ. հյատնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին Կենտրոն թաղամասի 6-րդ շենքի մոտ հրազդանցի յոթ երիտասարդ վիճաբանել են համաքաղաքացի չորս երիտասարդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյել, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում էլ 25-ամյա և 27-ամյա երիտասարդները մարմնական վնասվածքներ են ստացել: Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը գազային ատրճանակով կրակոց է արձակել օդ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդներից չորսը հայտնաբերվել և տեղափոխվել են Հրազդանի բաժին, իսկ հինգ երիտասարդ ներկայացել են բացատրական աշխատանքի արդյունքում: Բաժին ներկայացած 21-ամյա երիտասարդը ներկայացրել է «Ekol Gediz» տիպի 9 մմ տրամաչափի մեկնարկային ատրճանակը:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print