Ոստիկանությունը նշել է, որ մեծ թվով գյուղատնտեսական տեխնիկայի տեղաշարժը դեռ խցանումներ չի առաջացրել ճանապարհներին
Առնվազն 500 միավոր գյուղտեխնիկա է ուղևորվում Պրահա՝ մասնակցելու ֆերմերների բողոքներին ընդդեմ Եվրամիության կանաչ քաղաքականության և էներգակիրների բարձր գների: Այդ մասին հաղորդել է Չեխիայի ոստիկանությունը՝ X սոցիալական ցանցում։
«Այս պահին Պրահա է ուղևորվում շուրջ 500 միավոր գյուղտեխնիկա», – ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը նշել է, որ մեծ թվով գյուղատնտեսական տեխնիկայի տեղաշարժը դեռ խցանումներ չի առաջացրել ճանապարհներին։
Ակցիայի կազմակերպիչ «Մենք հողագործներ ենք» միավորումը կարծում է, որ ո՛չ եվրոպացի, ո՛չ չեխ քաղաքական գործիչները իսկապես հաշվի չեն առնում հողատերերի մտահոգությունները և գործը տանում են «դեպի գյուղատնտեսության ոչնչացում Եվրոպայում»։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ Չեխիայի խոշոր ագրարային կազմակերպությունների ղեկավարները ձեռնպահ են մնացել «Պրահայի շրջափակմանը» մասնակցելուց։ Նրանք ԵՄ-ի «կանաչ քաղաքականության» հանդեպ իրենց բողոքը կարտահայտեն փետրվարի 22-ին՝ ԵՄ-ի մյուս երկրների գործընկերների հետ համատեղ ակցիայով։ Այդ օրը Չեխիայի տարբեր ծայրերից հազարավոր ֆերմերներ պետք է հավաքվեն հանրապետության սահմաններին, բայց ավտոմայրուղիների կամ պետական սահմանների շրջափակումների մասին խոսք չի գնում։
Չեխիայի գյուղատնտեսության նախար Մարեկ Վիբոռնին արդեն հայտարարել է հողատերերի հետ բանակցելու պատրաստակամության մասին։