1 ոսկե և 2 բրոնզե մեդալ` ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային օլիմպիադայում

Օլիմպիադան անցկացվել է 2024 թ․ փետրվարի 9-11-ը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցել է 13 պետության 132 ներկայացուցիչ:

Ռումինիայի Պլոշետ քաղաքի նախաձեռնած ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների, հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Օլիմպիադան անցկացվել է 2024 թ․ փետրվարի 9-11-ը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցել է 13 պետության 132 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Վահան Աբրահամյան, Սևակ Եգորյան և Մակար Դիլանյան) և Քվանտ վարժարանի (Ալեքս Գրիգորյանը) 10-րդ դասարանի աշակերտները։

ՀՀ թիմից ոսկե մեդալի է արժանացել Ալեքս Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Վահան Աբրահամյանն ու Սևակ Եգորյանը։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Սամվել Աբելյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ.-ին Հայաստանի թիմը InfO(1)CUP միջազգային 7-րդ օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե մեդալի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print