Տղամարդու ուսապարկում հայտնաբերվել է թմրամիջոց

Հայտնաբերվել է 12 փաթեթ, որոնցից 11-ը տարբեր կոնֆետների թղթերի, մեկը կպչուն ժապավենի տեսքով։

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 16-ի երեկոյան մեկնեցին Վանաձորի Բաթումի փողոց: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և հատկապես իրացնելու կասկածանքով ժամը 23.45-ին նրանք ձերբակալեցին և ոստիկանության Տարոնի բաժին տեղափոխեցին Երևանի Շինարարների փողոցի բնակիչ երկու երիտասարդի: Այստեղ անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու ուսապարկում հայտնաբերվեց 12 փաթեթ, որոնցից 11-ը տարբեր կոնֆետների թղթերի, մեկը կպչուն ժապավենի։

Ըստ նրափաթեթներից հինգում մարիխուանա է, յոթում «էքստազի» տեսակի թմրամիջոց: Նա հավելել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տելեգրամյան կայքէջի միջոցով և նախորդ օրը ցերեկը վերցրել մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի 52 հասցեի մոտի թաքստոցից:

Ըստ նախնական տեղեկությունների31-ամյա երիտասարդը 28-ամյա մտերիմի հետ ու նրա մեքենայով գնում է Վանաձոր ձեռք բերած թմրանյութը տելեգրամյան միջոցներով իրացնելու նպատակով: Մինչ հյուրանոցում տեղավորվելը` նրանք հասցնում են Վանաձորի որոշ հատվածներում, հատուկ թաքստոցներում տեղադրել թմրանյութով փաթեթներ:

31-ամյա երիտասարդը պատրաստակամություն է հայտնել ցույց տալու մարիխուանայով լցված 12 փաթեթի թաքստոց: Նաև հավելել է, որ հյուրանոցում թմրանյութ է օգտագործել ու հյուրասիրել ընկերոջը, իսկ թմրամիջոցի մնացած մասն էլ դեռ հյուրանոցի պահարանում է:

Երիտասարդների մոտ նաև հայտնաբերվել ու առգրավվել են բջջային հեռախոսներ:

Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print