Գրքի տոնին ընդառաջ Եղեգնաձորում «Ճամփորդող գրքեր» նախաձեռնության շրջանակում կազմակերպվել էր գրքայց։ Հանրապետության տարբեր մարզերից այցելած երիտասարդները հնարավորություն ունեցան քննարկելու Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գիրքը, խոսելու Վայոց ձորի մարզկենտրոնի պատմությունից և մշակույթից, ինչպես նաև ունկնդրելու ազգային երգ ու պար։
