Մեկնարկել է ՀՀ պետական սահման-Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջն ու ստորգետնյա անցումը։

Մեկնարկել են Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրվում են ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջն ու ստորգետնյա անցումը։

Մոտ 4կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print