Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը քննարկում են ունեցել Հայաստան-ԵՄ և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ։
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր էջում գրել է. «Հայաստան-ԵՄ և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ լավ քննարկում ունեցանք Հայաստանի վարչապետի հետ:
Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման օրակարգը կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում»:
Good discussion with 🇦🇲 PM @NikolPashinyan on EU-Armenia relations and Armenia-Azerbaijan normalisation.
— Charles Michel (@CharlesMichel) February 20, 2024
The agenda of peace, stability and prosperity for the South Caucasus is high on EU’s agenda.