Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Լալայանն արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին։

Բուլղարիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը նվաճեց ոսկե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ:

Լալայանն արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով:

Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով է հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն (190+247): Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 190 կգ արդյունքով դարձել է փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթին։

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print