Վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Վահրամ Խաչատրյանը իր վարած Mercedes 222 Maybach մակնիշի «003 HH 03» համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Արարատյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան փողոցի թիվ 34 տան քարե պարսպին ու երկաթե էլեկտրական դարպասին:
Վթարի հետևանքով Վ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:
Վարորդը Մեծամորի քաղաքապետն է: