Գեղարքունիքի մարզի բնակիչներն առավոտից փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը

«Այս պահի դրությամբ մոտ 500-600 քաղաքացի և մոտ 200-300 մեքենա փակել են Մարտունուց դեպի Սևան տանող ճանապարհը»։


Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր առավոտից փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում։

«Այս պահի դրությամբ մոտ 500-600 քաղաքացի և մոտ 200-300 մեքենա փակել են Մարտունուց դեպի Սևան տանող ճանապարհը։ Խոպանչիները պահանջում են չեղարկել ՊԵԿ-ի նոր որոշումը, քանի որ նրանցից մի մասին արդեն փոստային բաժանմունքներից ծանուցումներ են եկել 140 հազար դրամից մինչև 200-250 հազար դրամ, որ պետք է պետական բյուջե կատարեն անհրաժեշտ վճարում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Համլետ Հակոբյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է եկել Գեղարքունիքի մարզպետը։

«Մարզպետը մեր ձայնը պետք է հասցնի կառավարությանը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print