🎦ՊԵԿ նախագահն անդրադարձել է արտագնա աշխատողների հարկման թեմային

«Որևէ տույժ, գործողություն չի իրականացվի, մինչև քննարկումները ավարտենք ու գանք եզրահանգման և կոմունիկացնենք դա հանրության հետ»։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների հարկման թեմային։

«Որևէ մեկի հետ կապված, արգելադրման, հետագա վարչարարության գործողություններ չեն կատարվի, քանի դեռ մենք քննարկում ենք մեր օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցերը»,- ասել է ՊԵԿ նախագահը լրագրողների հետ զրույցում։

Ըստ Բադասյանի, որևէ տույժ, գործողություն չի իրականացվի, մինչև չավարտվեն քննարկումները. «Որևէ տույժ, գործողություն չի իրականացվի, մինչև քննարկումները ավարտենք ու գանք եզրահանգման և կոմունիկացնենք դա հանրության հետ»։

«Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումը ընդունվել է 2018թ.-ից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը»,- այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի բնակիչների կողմից Երևան-Մարտունի ճանապարհը փակելուն։

Բադասյանի խոսքով՝ երբ ԱՊՀ շրջանակներում 2020թ. միացանք պայմանագրին, անցած տարվանից էլեկտրոնային եղանակով գալիս է քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, և որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել․ «Քանի որ արձագանք է եղել ադարացիության, ոչ թե՝ գործող օրենքի կարգավորումների տեսանկյունից, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների մասով և որոշակի սահմանաչափով կարող ենք կիրառել արտոնություններ։ Սա ենթադրում է հարկային օրենսգրքի փոփոխություն, և այդ մասով ֆինանսների նախարարության հետ սկսել ենք քննարկումներ»։

տեսանյութը՝ news.am-ի

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print