Հայաստանում ԵՄ առաքելության առաջին տարելիցին նվիրված ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Վերջերս ընդունված որոշումը՝ ամրացնել Հայաստանում ԵՄ առաքելությունը և ավելացնել անձնակազմը ներկայիս 138-ից մինչև 209, վերահաստատում է ԵՄ դիտորդական առաքելության հաջողությունը և հաստատակամությունը՝ ի սատարումն կայունության և խաղաղության․ Հայաստանում ԵՄ առաքելության առաջին տարելիցին նվիրված ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը․
«ՀԵՄԱ–ի ընդհանուր անձնակազմը այժմ 107 հոգի է, ներառյալ՝ հայկական անձնակազմը․ նրանք ներկայացնում են 23 անդամ երկիր։ Այն ունի 48 մշտադիտարկող, ութական՝ յուրաքանչյուր հենակետում։ Առաքելությունը կայունացնող կարևոր դեր է խաղում սահմանամերձ շրջաններում»,- ասել է Ռիտերը։
Ռիտերը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը օժանդակության և աջակցության համար։