Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին՝ ապահովել տարածքային ամբողջականությունն ու պաշտպանունակությունը:

Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որը կանգնած է անվտանգության լուրջ խնդրի առաջ՝ RTL հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն:«Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին՝ ապահովել տարածքային ամբողջականությունն ու պաշտպանունակությունը: Շուտով Հայաստան կմեկնեմ՝ խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ»,- նշել է նախարարը։Նա հստակեցրել է, որ Փարիզը ռազմական տեխնիկա է մատակարարում Հայաստանին՝ միայն պաշտպանական նպատակով:Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան կլինի առաջինը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print