🎥Եթե կան մեղավորներ` պետք է պատժվեն. Շահրամանյան

Արցախի նախագահը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է որպես վկա։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտեում այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել է հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ինքը՝ Սամվել Շահրամանյանը:

«Իրենք ստացել են իմ՝ 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը, որի մեջ խնդրել եմ՝ ստուգեն այն տեղեկությունները, որ Արցախի որոշ պաշտոնյաներ խախտումներ են թույլ տվել հիմնականում ֆինանսական ոլորտում, այդ ամենն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում։ Եթե կան մեղավորներ պետք է պատժվեն»,- ասաց Շահրամանյանը։

Ըստ նրա` արդյունքում հարուցվել է քրեական վարույթ և այդ շրջանակում իրեն հրավիրել են հարցաքննության որպես վկա։

Շահրամանյանը չցանկացավ նշել, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը։

«Երևի վարույթ իրականացնող մարմինն ավելի ճիշտ կպարզաբանի այդ հարցը, բայց մեզ համար շատ կարևոր է այդ հարցերի պատասխանները ստանալ և, եթե կան մեղավորներ, ապա անպայման պետք է պատժվեն»,– ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանն ասել էր, որ Արցախի նախագահին երեկ ևս կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե: Իրավաբանի խոսքով՝ պատմությունը կապված է դրամական միջոցների ենթադրյալ հափշտակության և ավտոմեքենաների յուրացման մասին մամուլի հրապարակումների հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print